
Իշխանությունը թքած ունի քաղաքացիների ընտրական իրավունքի վրա․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը վերջին օրերին տարբեր իշխանականների շուրթերով հայտարարում է, թե «Գյումրի 2» այլևս թույլ չեն տա․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ի՞նչ է սա նշանակում: Իշխանությունը պարզորոշ հասկացնում է, որ բոլոր միջոցները գործադրելու է, որպեսզի ընդդիմադիր (նաև չեզոքություն դրսևորող) հայացքներ ունեցող որևէ գործիչ ընտրություններում չհաղթի:
Ճիշտ է` այս սկզբունքն ավելի վաղ դրսևորվել է Վանաձորում, Ալավերդիում, Բերդում և այլ քաղաքներում, սակայն իշխանությունն անոնսում է, որ գործածվող մեթոդներն առավել կտրուկ դրսևորումներ են ստանալու:
Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա և իրեն օրենքից դուրս հայտարարելով շարժվում է բռնատիրությանը հատուկ մոտեցումներով»,- նշում է պատգամավորը:

