
Թեհրանը ոչ միայն կվերականգնի միջուկային օբյեկտները, այլև կուժեղացնի դրանք. Փեզեշքիան
Թեհրանը կվերականգնի իր միջուկային օբյեկտները. Mehr գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Շենքերի և գործարանների ոչնչացումը մեզ համար խնդիր չի ստեղծի, մենք կվերականգնենք դրանք և ավելի լավը կդարձնենք. այդ ամենի նպատակը է ժողովրդի խնդիրները լուծելն է», – պետական լրատվամիջոցներին ասել է Իրանի նախագահը։
Նա հավելել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ունենալ։
Հիշեցնենք՝ հունիսին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, միջուկային զենքի մշակմանն ուղղված ծրագրի մի մասն էին կազմում։


