Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը
տեղեկացրել է, որ միանալում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:
ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից
է, բայց ոչ ամենածայրահեղը: «Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում
է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել
է նա։
Հիշեցնենք, որ նստացույցին միանալու մասին
երեկ հայտարարել էր նաև նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ուղերձում նա նշել էր, որ եթե
մեկ շաբաթում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ
կայուն հուն, կդիմենք ավելի կոշտ գործողությունների. Արայիկ Հարությունյան: