11 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
PKK-ն պետք է դադարեցնի գործունեությունը ոչ միայն Թուրքիայում, այլև Իրաքում և Սիրիայում. Ֆիդան

PKK-ն պետք է դադարեցնի գործունեությունը ոչ միայն Թուրքիայում, այլև Իրաքում և Սիրիայում. Ֆիդան

Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) պետք է դադարեցնի գործողությունները ոչ միայն Թուրքիայում, այլև Իրաքում և Սիրիայում. ինչպես հաղորդում է Anandolu գործակալությունը, նման հայտարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Մեր անկեղծ ցանկությունն ու ակնկալիքն է, որ կազմակերպությունը, ինչպես դա տեղի ունեցավ Թուրքիայում, դադարեցնի զինված պայքարը և ահաբեկչական գործունեությունը Իրաքում, դուրս գա իր կողմից գրավված տարածքներից, նաև լքի Սիրիայի գրավված տարածքները. սա չափազանց կարևոր է», – նշել է Թուրքիայի արտգործնախարարը Բաղդադում Իրաքի փոխվարչապետ և արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր Թուրքիայից իր զորքի լիակատար դուրսբերման մասին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026