06 Նոյ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սի Ծինփինը երբեք չի բարձրաձայնել Թայվանի հարցը բանակցությունների ժամանակ. Թրամփ

Սի Ծինփինը երբեք չի բարձրաձայնել Թայվանի հարցը բանակցությունների ժամանակ. Թրամփ

CBS News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղիղ չի պատասխանել Թայվանի և մայրցամաքային Չինաստանի միջև զինված հակամարտության դեպքում Թայվանը պաշտպանելու համար ամերիկյան ռազմական ուժեր օգտագործելու վերաբերյալ հարցին:

Նրան հարցրել են, թե արդյոք այս հարցը քննարկվե՞լ է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ, և արդյոք նա կհրամայե՞ր ԱՄՆ զինված ուժերին պաշտպանել Թայվանը Թայվանի նեղուցում հակամարտության դեպքում։

«Դուք կիմանաք, եթե դա տեղի ունենա, և նա (Սի Ծինփինը – խմբ.) գիտի այդ հարցի պատասխանը», – ասել է ամերիկացի նախագահը։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Թայվանի հարցը նույնիսկ չի քննարկվել Չինաստանի նախագահի հետ բանակցությունների ժամանակ։

«Նա երբեք չի բարձրացրել այն, մարդիկ մի փոքր զարմացել են դրանից. նա երբեք չի բարձրացրել այդ հարցը: Նրանք հասկանում են, թե ինչ է լինելու, և՛ նա (Սի Ծինփինը – խմբ.) բացահայտ ասել է, և՛ նրա մարդիկ բացահայտ հայտարարել են հանդիպումների ժամանակ. «Մենք երբեք ոչինչ չենք անի, քանի դեռ Թրամփը նախագահ է»: Նրանք հասկանում են հետևանքները», – հավելել է Թրամփը։

Ռազմագերիներ