06 Նոյ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թույլ չենք տա՝ Լիբանանը վերածվի նոր ռազմաճակատի մեր դեմ. Նեթանյահու

Թույլ չենք տա՝ Լիբանանը վերածվի նոր ռազմաճակատի մեր դեմ. Նեթանյահու

Լիբանանի կառավարությունը պետք է կատարի «Հըզբոլլահ»-ը զինաթափելու իր պարտավորությունը և հասնի դրա ուժերի դուրսբերմանը Լիբանանի հարավից. Al Arabiya-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

Իր հերթին, վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է ուժ կիրառել պայմանավորվածության խախտման պարագայում:

«Մենք ակնկալում ենք, որ Լիբանանի կառավարությունը կկատարի իր պարտավորությունը զինաթափելու «Հըզբոլլահ»-ը: Մենք թույլ չենք տա, որ Լիբանանը վերածվի նոր ռազմաճակատի մեր դեմ, և անհրաժեշտության դեպքում կիրացնենք ինքնապաշտպանության մեր իրավունքը», – Կառավարության նիստում ասել է նա։

 

Ռազմագերիներ