
ՔԿ-ն մեկնաբանել է Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու ձերբակալության լուրը
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են. ABC Media-ին հայտնեցին ՔԿ-ից:
Նշենք, որ ժամեր առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ քննչական մարմինը որոշում է կայացրել ձերբակալելու Գարեգին Բ-ի եղբորը և եղբորորդուն:


