
Պրոբլե՞մ է, որ հունվարի 27-ին խոնարհվենք «երկնային բանակի» առաջ, իսկ 28-ին տոնենք երկրային բանակի օրը. Ռուբեն Ռուբինյան
Պրոբլե՞մ ա, որ հունվարի 27-ին խոնարհվենք «երկնային բանակի» առաջ, իսկ 28-ին տոնենք երկրային բանակի օրը․ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ներկայացնելով հունվարի 27-ը զոհերի հիշատակի օր դարձնելու իր նախագիծը։
«Ասում եք՝ ինչո՞ւ եք հունվարի 27-ը կապում բանակի հետ։ Մի՞թե այլ տոներ չկան։ Օրինակ՝ եթե առաջարկեինք սեպտեմբերի 20-ը, նույն տրամաբանությամբ կասեիք՝ սեպտեմբերի 20-ն ինչո՞ւ եք կապում անկախության հետ»,–ասաց Ռուբինյանը՝ նշելով, որ չի հասկանում ընդդիմադիրների հակափաստարկները։
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ ավելանում է ընդամենը մի բան՝ կոնկրետ օր, որը սահմանվում է որպես հիշատակի օր։
«Երբ ասում եք՝ ի՞նչ կապ ունի բանակի հետ, դա հունվարի 28-ի հետ կապ չունի, մենք առաջարկում ենք հունվարի 27-ը, որը բանակի օրվա նախորդ օրն է»,-պարզաբանեց նա՝ առաջարկելով այդ օրը սահմանել որպես ոչ աշխատանքային։


