
Արցախը եղել է, կա և կլինի. Ռուբեն Վարդանյանը Բաքվից ուղերձ է փոխանցել
Ռուբեն Վարդանյանը հեռախոսով խոսել է ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ և խնդրել է 3 ուղերձ փոխանցել:
«1. Արցախը եղել է, կա և կլինի։
2. Հավատա ինքդ քեզ՝ որպես Աստծո մի մասի, բարության և լույսի։
3. Իսկական հերոսը նա է, ով կարողանում է հույս վառել այնտեղ, որտեղ հույսի շող չկա. նա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը», – նշված է Արցախի նախկին պետնախարարի Telegram ալիքի գրառման մեջ։


