06 Նոյ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան. Պապոյան

ՌԴ-ից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան. Պապոյան

Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան. Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սա ռուսական ցորեն է, որը սովորաբար գալիս էր Վերին Լարսով. գիտեք՝ այնտեղ ինչպիսի խոչընդոտններ կային, հերթեր, միևնույն ժամանակ տրանսպորտային հաղորդակցությունը բավականին խոչընդոտներ ուներ։

Ցորենը Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան, և քանի որ Հայաստան-Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել է Վրաստան և Վրաստանից՝ Հայաստան»,- ասել է նախարարը

Ռազմագերիներ