22 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի տարածքով եկող ցորենի տնտեսական ներգործությունը

Ադրբեջանի տարածքով եկող ցորենի տնտեսական ներգործությունը

Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներկրումն արդեն իրականություն է. ասում են՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղությունն է՝ արտացոլված հողի վրա, այսինքն՝ տնտեսական կյանքում։

Եվս հազար տոննա այս անգամ ղազախական ծագման ցորենն արդեն Ադրբեջանի տարածքում է՝ Հայաստանի ճանապարհին։ Մինչ ոգևորիչ գրառումներով խաղաղության օրակարգն է հաստատվում, քաղաքացիները հետաքրքրված են՝ գնիջեցում կլինի՞, թե՞ ոչ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ՀՀ տնտեսության ապագան խոստումնալից է։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ տրանսպորտային տեսանկյունից Ղազախստանից եկող ցորենը այլ պայմաններում պետք է ավելի թանկ լինի, քանի որ Բաքու-Թբիլիսի-Երևան երկաթուղին ավելի երկար է, քան Փոթի-Թբիլիսի-Երևանը։

Ռազմագերիներ