
Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է երկրում ամերիկյան ռազմական ներկայություն հաստատելու մասին տեղեկությունը
Սիրիայի ԱԳՆ-ն «կեղծ» է որակել Դամասկոսի հարավում գտնվող ավիաբազաոում ԱՄՆ ռազմաբազա տեղակայելու մտադրության մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները։
«Հաղորդագրությունները, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ռազմական ներկայություն տեղակայել Դամասկոսի մոտակայքում գտնվող ավիաբազայում, իրականությանը չեն համապատասխանում», – ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Այն նաև նշել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում բազաներ հիմնելու մտադրություն չունի։
«Այս փուլում ամերիկյան կողմը ցանկություն ունի անմիջականորեն համագործակցելու Դամասկոսի կենտրոնական կառավարության հետ. ԱՄՆ-ն աջակցում է երկիրը միավորելու նրա ջանքերին և մերժում է բաժանման ցանկացած կոչ», – հավելել է նա։


