27 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի կառավարությունը 2026-ի ընտրություններից առաջ բախվում է հանրային աջակցության նվազման և մասնատված ընդդիմության․ Stratfor

ՀՀ-ի կառավարությունը 2026-ի ընտրություններից առաջ բախվում է հանրային աջակցության նվազման և մասնատված ընդդիմության․ Stratfor

Հայաստանը 1991 թվականից ի վեր Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ստացել է իր առաջին բեռնափոխադրումը՝ 1050 տոննա ցորեն․ գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։

Ըստ վերլուծական կենտրոնի՝ Հայաստան-Ադրբեջան երկաթուղային տարանցման վերականգնումն ընդգծում է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը և հարթում է ճանապարհ տարածաշրջանային ավելի մեծ ինտեգրման համար։ Եթե միտումը շարունակվի, այս քայլը հնարավորություն կտա ընդլայնել առևտրային ուղիները, որոնք կապում են Հայաստանը Թուրքիայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ՝ միաժամանակ նվազեցնելով Ռուսաստանի պատմական լծակը Հարավային Կովկասի կապուղիների վրա։ Նման փոփոխությունը կամրապնդի Թուրքիայի տարանցիկ դերը և կստեղծի նոր տարածք ԵՄ-ի և Չինաստանի առևտրային գործունեության համար, հնարավոր է՝ արևմտյան դերակատարներին ավելի մեծ ազդեցություն տալով տարածաշրջանում, եթե խաղաղությունը պահպանվի։

Stratfor-ն ընդգծում է, որ Հայաստանի կառավարությունը Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը համարել է ԵՄ-ին ինտեգրման բանալին, սակայն 2026 թվականի ընտրություններից առաջ բախվում է հանրային աջակցության նվազման և մասնատված ընդդիմության։ Այս զարգացումը տեղի է ունենում տարածաշրջում ուժերի ավելի լայն հավասարակշռության փոփոխության ֆոնին, քանի որ Հարավային Կովկասի երկրները փնտրում են Ռուսաստանից կախվածությանն այլընտրանքներ։

Ռազմագերիներ