29 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թվերն իրենք ավելի խոսուն են, քան այսօրվա իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները․ Դավիթ Անանյան

Թվերն իրենք ավելի խոսուն են, քան այսօրվա իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները․ Դավիթ Անանյան

2025թ․ նոյեմբերի 5-ին ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Թվերն իրենք ավելի խոսուն են, քան այսօրվա իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։

Գրառումը՝ ստորև․

«Մեր մասնագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տվյալները բացահայտում են այն իրականությունը, որը թաքնված է պաշտոնական հռետորաբանության տակ։

Մեր սոցիալ-տնտեսական դիտարկումների շարքի լուռ, բայց հստակ «մեսիջներն» են․

1 Թվերի ետևում իրականությունն այլ է, քան կառավարության ներկայացրած «հաղթական» պատմությունը։

2 Տնտեսությունը կառուցվածքային վտանգավոր վիճակում է․ շինարարություն և ծառայություններ՝ կարճաժամկետ ակտիվության հաշվին, բայց թուլացած արդյունաբերություն և կաթվածահար արտահանում։

3 Բյուջեն, դրամավարկային ու ժողովրդագրական դաշտերը վկայում են, որ «կոսմետիկ» փոփոխություններով երկիրը չի կարող առաջ շարժվել․ անհրաժեշտ են համակարգային քաղաքական որոշումներ։

Այս շարքը բացելու է այդ իրական պատկերը՝ ցույց տալով, թե ինչպես է թվերի ետևում ձևավորվում մեր տնտեսության և պետության իրական դիմագիծը»,- գրել է նա։

Ռազմագերիներ