
Հայաստանն այսօր ունի վարչապետ, որը, թվում է, մտադրված է քանդել ավանդական քրիստոնեությունը կամ եկեղեցին. Թաքեր Կառլսոնը զրուցել է Նարեկ Կարապետյանի հետ
ՀԱԵ-ի և Հայաստանի իշխանության միջև հարաբերությունների, Սամվել Կարապետյանի ազատազրկման և այլ հարցերի մասին ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը զրուցել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։
Փոդքասթի սկզբում Կարլսոնը նշեց, որ հայերը շատ հայտնի են ձեռնարկատիրական հմտություններով:
Հաղորդավարը խնդրեց Նարեկ Կարապետյանին որոշ մանրամասներ ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին. Կարապետյանը համառոտ պատմական ակնարկ ներկայացրեց և շեշտեց, որ դարեր շարունակ հայ ժողովրդին միասնական է պահել եկեղեցին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերափոխել Եկեղեցու նարատիվը և պաշտոնանկ անել Ամենայն հայոց կաթողիկոսին:
«Հայաստանն այսօր ունի վարչապետ, որ, թվում է, թե մտադրված է քանդել քրիստոնեությունը կամ եկեղեցին»,- ասաց Կառլսոնը։
Թաքեր Կարլսոնն ապշած էր նրանից, որ Հայաստանում կալանավորված արքեպիսկոպոսներ կան։
«Հոդված էին փնտրում, որով կարող էին գործ հարուցել. քննիչներից մեկը եկավ ու ասաց՝ գտել եմ հոդվածը, մյուս քննիչը պատասխանեց՝ չէ, դա չի աշխատի»,- նշեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը կարող էր ազատ լինել, բայց նա դա չի անում իր հավատքի համար, որովհետև եկեղեցին ու հավատքը կարևոր են իր համար։
Թաքեր Կառլսոնը նշեց՝ այս ամենը ոգեշնչում է և միաժամանակ՝ տխրեցնում. նա շնորհակալություն հայտնեց պայքարի համար՝ ընդգծելով, որ դա ոչ միայն Հայաստանի համար է, այլև քրիստոնեության։


