ԵՄ-ն դարձել է Արցախի ադրբեջանացման քավորը․ Էդուարդ Շարմազանով
Արցախում տեղի ունեցող համաժողովրդական ընդվզմանը զուգահեռ ՀՀ ԵՄ
պատվիրակության գրասենյակի դիմացից մեկնարկել է բողոքի ակցիա։ Ակցիան իրականացնում
են Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամները։
«Սա այն կառույցի գրասենյակն է, որն ունի միջազգային պարտավորություն,
ունի պարտավորություն նաև հայ ժողովրդի՝ ՀՀ և ԱՀ քաղաքացիների առջև։ Դեռևս մեր իշխանության
օրոք ԵՄ-ն ստորագրել է ՀՀ-ի հետ համագործակցության պայմանագիր, որտեղ Արցախի ժողովրդի
ինքնորոշման իրավունքի իրացումն անքակտելի է։ Այսօր, ԵՄ-ն Արցախի ժողովրդի ինքնորոշման
իրավունքը պաշտպանելու փոխարեն, որը վավերացվել է հենց իր կողմից, դարձել է Արցախի
ադրբեջանացման քավորը», – հայտարարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովն իր աջակցությունն է հայտնել արցախցի մեր հայրենակիցներին՝
նշելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Արցախի ադրբեջանացում չի լինելու, թող Նիկոլն էլ, Միշելն էլ, Իլհամն
էլ ականջներին օղ անեն։ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», – եզրափակել է Էդուարդ
Շարմազանովը։