03 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանն «անոնսել» է Ադրբեջանի հերթական պահանջները․ Գառնիկ Դանիելյան

Նիկոլ Փաշինյանն «անոնսել» է Ադրբեջանի հերթական պահանջները․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ենթադրություններ ունի, որ Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին, որի մասին Նիկոլ Փաշինյանն «անոնսել» է՝ ասելով, որ ՀՀ տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն, այսինքն՝ հերթական զիջումների նախապատրաստական փուլն է կազմակերպվում։

Պատգամավորը լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ սահմանազատման և սահմանագծման անվան տակ միակողմանի զիջում է արվել հայկական կողմից, և հիշեցրեց բազմիցս բերված օրինակը․ «Ինչ վերաբերում էր Կիրանց-Ոսկեպար հատվածին, այն ժամանակ ասում էին՝ այս հատվածներից մենք զիջում ենք անում՝ Բերքաբերից 900 հեկտար ստանալով։ Անցել է տևական ժամանակ, որևէ սանտիմետր, որևէ միլիմետր հող Բերքաբերի լճից այն կողմ ՀՀ-ն չի ստացել»։

Ըստ այդմ՝ պատգամավորը համոզված է, որ Ադրբեջանը պատրաստ չէ սահմանազատման և սահամագծման իրական գործընթաց սկսել, քանի որ ՀՀ-ից ոչ պաշտոնական տվյալներով օկուպացվել է 400 քառ․ կմ, իսկ փոխարենը՝ ոչինչ չենք ստացել։

ՀՀ-ն պատրաստվում է շատ կարևոր զիջումների գնալ, նախազգուշացնում է Դանիելյանը և հավելում․ «Մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ են անցնում այն հատվածներով, որոնց մասին երկար ժամանակ խոսվում է՝ Հայաստան մտնող գազամուղը, ինտերնետային մալուխները, ճանապարհներ և այլ կոմունիկացիաներ, ինչը փաստացի Տավուշի հատվածում էլ, Տիգրանաշենի հատվածում էլ լրջագույն խնդիրներ է ստեղծելու ՀՀ-ի համար»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ