
ՌԴ ԱՀԾ հաղորդագրությունները երբեք անհիմն չեն․ Պեսկովը՝ Կիևից հացահատիկ գնելու Երևանի մտադրության վերաբերյալ հետախուզական տվյալների մասին
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք անհիմն չեն․ ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կիևից հացահատիկ գնելու Երևանի մտադրության մասին հետախուզական տվյալները։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդել է, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևից գնելով նրա հացահատիկի մի մասն ավելի բարձր արժեքով, քան գնում է ՌԴ-ից։
Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր կան։
«Դուք գիտեք, որ հաճախակի բարձր մակարդակի շփումներ են տեղի ունենում։ Մենք երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունենք։ Մենք հույս ունենք, որ այս համագործակցությունը կշարունակվի», – նշել է նա։

