29 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարությունյանը հրավիրել է ԱԽ նիստ. քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը

Հարությունյանը հրավիրել է ԱԽ նիստ. քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում
վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում 
իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի  ապաշրջափակման վերաբերյալ 
տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը  դրական արդյունք
չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև  Ադրբեջանի նկրտումները
զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու  հրամայական է 
առաջադրում:  

Ելնելով իրավիճակից՝  Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք
հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների
վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասված
է հաղորդագրության մեջ: 

Արցախի Հանրապետության   նախագահ Արայիկ Հարությունյանը
հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են
Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների  հաղթահարման ուղղությամբ կատարվող
քայլերը: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։