28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2026-ի առաջին կեսին պետք է համաձայնեցնեք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

2026-ի առաջին կեսին պետք է համաձայնեցնեք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն գնելուց, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը պետք է նայի, թե ուրիշ ինչ առաջարկներ կան շուկայում, և այսօր արդեն առաջարկներ կան․ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի ելույթի առանցքային մասերը՝ կետերով․

  • Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն»․ մինչև տարեվերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները, 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարությունը։ Սա է պլանը։ Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը չխախտվի։
  • Կան կարծիքներ, որ զորահանդես պետք է անել, կան կարծիքներ, որ չպետք է անել։ Անկեղծ ասեմ՝ մենք կենտրոնացած ենք խաղաղության և խաղաղության օրակարգի վրա։
  • Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն գնելուց, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը պետք է նայի, թե ուրիշ ինչ առաջարկներ կան շուկայում, և այսօր արդեն առաջարկներ կան։
  • Մի քիչ զվարճալի հնչեց` նախկին նախագահներին «բերման ենթարկել բանավեճի»: Շատ անսպասելի առաջարկ է, չեմ կարող ռեակցիա տալ, բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ, որ 2021 թվականի ընտրություններում էլ ձեր նշած մարդկանցից առնվազն երկուսն առաջադրված էին, բայց բանավեճի չեկան, չմասնակցեցին: Իհարկե, վճռական եմ հաջորդ բանավեճին մասնակցելու, և բանավեճի իմ հրավերը շարունակում է մնալ ուժի մեջ:
  • Կայացած ժողովրդավարության համակարգում նման բանավեճերից հրաժարվելը, ըստ էության, երաշխիք է ընտրական խոշոր անհաջողության։
  • Էդ ղազախական ցորենի հետ ի՞նչ ա կատարվում, ոնց որ «Շուրիկի նոր արկածների» սցենարիստը գրած լինի։ Ինչո՞ւմն է խնդիրը․ 6-րդ սորտի ա, 8-րդ սորտի ա՝ ուզում է 1260-րդ սորտի լինի ցորենը։ Մարդը գնացել է, ապրանք է առել, բերել է, բյուջեից չի գումարը։

 

 

 

Ռազմագերիներ