08 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է ՌԴ-ի հետ խաղաղության բանակցությունների դադարեցման մասին

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է ՌԴ-ի հետ խաղաղության բանակցությունների դադարեցման մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները այս տարի ավարտվեցին առանց էական առաջընթացի, ուստի որոշվեց դրանք կասեցնել. The Times-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցյան։

Նրա խոսքով՝ Կիևը 2025 թվականի ամռանից ի վեր ակտիվորեն փորձում է համոզել իր գործընկերներին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ անձնական հանդիպման համաձայնելու համար։

«Բռնապետության պայմաններում անհնար է արդյունավետ քննարկումներ անցկացնել բռնապետին ներկայացնող բանակցային թիմերի հետ. նրանք շատ խիստ մանդատ ունեն և պետք է պաշտպանեն այն դիրքորոշումը, որը նրանց հանձնարարվել է», – ասել է Կիսլիցյան՝ անդրադառնալով Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցային գործընթացին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ