24 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմի սպառնալիք՝ Էրդողանի շուրթերով

Պատերազմի սպառնալիք՝ Էրդողանի շուրթերով

Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ
Էրդողանը հայտարարեց, որ սպասում են 2025 թվականին ռուսական խաղաղապահ ուժերի՝ Արցախից
դուրս գալուն։ Այս հայտարարության մեջ, իրականում բազմաթիվ խութեր կան։ Առաջին անգամը
չէ, որ Թուրքիան ամենաբարձր ամբիոններից բացահայտ կամ քողարկված կերպով ակնարկում է,
որ աջակցելու է Ադրբեջանի բոլոր հակահայ գործողություններին։ Մասնագետների կարծիքով՝
Էրդողանի այս հայտարարությունը պատերազմի ուղիղ սպառնալիք կամ գուցե խոստում էր։ Այս
մասին է վկայում Ադրբեջանում վերջին շրջանում տարվող թեև քողարկված, բայց հակառուսական
բավականին ագրեսիվ քարոզչությունը։