
Դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը
ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, ուստի նա կշարունակի մնալ կալանքի տակ. հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Քննչական մարմինը՝ բաղկացած 53 քննիչից, հերթական անգամ արձանագրել է վճռական անգործությունը և անհարգալից վերաբերմունքը դատական ակտի նկատմամբ:
Հիշեցման կարգով՝ Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Դատախազության անհիմն բողոքը և ակնհայտ է, որ քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ:
Իմ կանխատեսումն այն էր, որ Վճռաբեկ դատարանը ընդհանրապես չի իրականացնելու արդարադատություն, քանի որ բողոքում գրված է Սամվել Կարապետյան անուն ազգանունը և բողոք բերողը Դատախազությունն է: Ի դեպ, մանրամասն ուսումնասիրել եմ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կողմից վարույթ ընդունելու և որոշումներ կայացնելու տևողության պրակտիկան. դեռևս որևէ դեպք չի եղել, որ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացվի», – գրել է Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում:


