15 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից

BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից

BBC-ն ներողություն է խնդրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից վավերագրական ֆիլմի համար, որտեղ նրա ելույթի հատվածները մոնտաժվել էին. գրում է Reuters-ը:

Միևնույն ժամանակ լրատվամիջոցը մերժել է փոխհատուցման պահանջը՝ նշելով, որ նման հայցի համար հիմքերը բացակայում են:

«BBC-ի իրավաբանները նամակ են ուղարկել նախագահ Թրամփի իրավական թիմին՝ ի պատասխան կիրակի ստացված նամակի»,- հայտարարել է BBC-ի ներկայացուցիչը:

Վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է BBC-ի «Panorama» լրատվական ծրագրով 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից անմիջապես առաջ, ներառում էր Թրամփի՝ 2021 թվականի հունվարի 6-ին արված ելույթի երեք մաս. մոնտաժը ստեղծել էր այն տպավորությունը, որ նա բռնության կոչ էր արել, երբ նրա կողմնակիցները գրոհել էին Կապիտոլիումը:

Կորպորացիան նաև հայտնել է, որ այլևս չի հեռարձակի «Թրամփ. երկրորդ շանսը» վավերագրական ֆիլմն իր հարթակներում:

Ավելի վաղ Թրամփի փաստաբանները սպառնացել էին BBC-ի դեմ հայց ներկայացնել դատարան, եթե լրատվամիջոցը չհերքի եթերում հնչած տեղեկությունը, չներողություն խնդրի և չվճարի փոխհատուցում. հայցով Թրամփի իրավաբանական թիմը պատրաստվում էր BBC-ից պահանջել 1 միլիարդ դոլար:

Ռազմագերիներ