15 Փտր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը քննարկել է Լոս Անջելես–Երևան ուղիղ չվերթների հնարավորությունը

ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը քննարկել է Լոս Անջելես–Երևան ուղիղ չվերթների հնարավորությունը

ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել United Airlines-ի Միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Չաիթան Ջեյնի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լոս Անջելես–Երևան ուղղությամբ ուղիղ թռիչքների հնարավորությունը։

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է ուղիղ չվերթի կարևորությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայ սփյուռքի զգալի ներկայությունը հատկապես Լոս Անջելեսում։

Միաժամանակ, Չայթան Ջեյնը ներկայացրել է United Airlines-ի ռազմավարական առաջնահերթությունները, ոլորտի վերջին միտումները և գործառնական պայմանները։

Ռազմագերիներ