15 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննարկվում է «Թրամփի երթուղին» 49 կամ 99 տարով վարձակալության տալու սցենարները․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Քննարկվում է «Թրամփի երթուղին» 49 կամ 99 տարով վարձակալության տալու սցենարները․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է TRIPP–ի, Թուրքիայից Ադրբեջան բեռնատարների տարանցումն ապահովելու և այլ հարցերի շուրջ։ Փաշինյանի ելույթը կետերով ներկայացնում ենք ստորև․

  • Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից՝ Մարգարայով, Կոռնիձորով՝ Ադրբեջան և հակառակը։ Սա առաջարկում ենք, որովհետև այն այսօր պատրաստ է։
  • TRIPP-ի համար կստեղծվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, որտեղ ռազմավարական նշանակության հարցերում ՀՀ-ն կունենա վճռական ձայնի իրավունք։
  •  Հայաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է «Թրամփի երթուղին» վարձակալության տրամադրելու երկու սցենար՝ 49 կամ 99 տարով։
  • Երկաթուղու՝ արևելքից արևմուտք շարունակության համար մեր ընկալումն ու ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրիով՝ Նախիջևան, հետո Երասխ, երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման՝ Ախուրիկ՝ շահագործելու համար։ Ունենք շատ կարճ կտոր՝ վերականգնման համար, արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով։
  • Տեղի է ունեցել մեկ այլ պատմական իրադարձություն։ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստան՝ Ռուսաստանից և Ղազախստանից։
Ռազմագերիներ