15 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կորեայի նախագահը հրամայել էր անօդաչու սարքեր ուղարկել Հյուսիսային Կորեայի ուղղությամբ․ դատախազությունը՝ դավադրության մասին

Հարավային Կորեայի նախագահը հրամայել էր անօդաչու սարքեր ուղարկել Հյուսիսային Կորեայի ուղղությամբ․ դատախազությունը՝ դավադրության մասին

Հարավային Կորեայի դատախազությունը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահը 2024 թվականի հոկտեմբերին հրամայել է անօդաչու սարքեր ուղարկել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանի ուղղությամբ՝ որպես դավադրության պլանի մաս․ գրում է CNN-ը։

Պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկի հեռախոսում հայտնաբերված հուշագրությունները բացահայտում են նախկին նախագահ Յուն Սուկ Յոլի և պաշտպանության երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների ծրագրերը՝ Հյուսիսային Կորեային դրդել ռազմական հակազդեցության, ինչը կարդարացներ երկրում ռազմական դրություն հայտարարելու՝ նախագահի որոշումը։

Նշվում է, որ դատախազության հրապարակած ապացույցները հաստատում են Հյուսիսային Կորեայի պնդումներն այն մասին, որ Հարավային Կորեան անցյալ տարվա հոկտեմբերին անօդաչու սարքեր է ուղարկել երկրի մայրաքաղաքի ուղղությամբ՝ ռեժիմի դեմ թռուցիկներ տարածելու նպատակով:

The Associated Press-ի հաղորդմամբ, 2024 թվականի դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն մտցնելով և զորքեր ուղարկելով Ազգային ժողովը շրջապատելու համար, Յուն Սուկ Յոլը ստեղծել է Հարավային Կորեայի նորագույն պատմության մեջ ամենալուրջ քաղաքական ճգնաժամը։ Ավելի ուշ նա իմպիչմենտի է ենթարկվել և պաշտոնանկ արվել, իսկ այժմ բանտում է՝ ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով։

Ռազմագերիներ