
Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին․ Ալիև
Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ:
«Վստահ եմ, որ օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու վերաբերյալ, կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը»,- ասել է նա:


