25 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ․ ո՞վ է նա

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ․ ո՞վ է նա

Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար է միաձայն ընտրվել Նորայր Հակոբյանը։ Նա «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ է և մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։

Նորայր Հակոբյանը Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի դեկտեմբերից, սակայն 2021-ին ազատման դիմում էր ներկայացրել։

«Կհանդիպենք առաջիկայում՝ նոր ծրագրերով և անելիքներով…»,- այդ ժամանակ գրել էր նա։

Դրանից որոշ ժամանակ անց նա նորից զբաղեցրել է Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, որից հետո կալանավորվել է։  

Օրեր անց՝ հոկտեմբերի 31-ին, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դիմել էր, որ դադարեցնեն ավագանու անդամի իր լիազորությունները։ 

 

Ռազմագերիներ