
Լեհաստանի դեմ հավանաբար զինված հարձակում է նախապատրաստվում. ԳՇ պետ Վիեսլավ Կուկուլա
Լեհաստանի դեմ ամենայն հավանականությամբ զինված հարձակում է նախապատրաստվում. РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի բանակի ԳՇ պետ Վիեսլավ Կուկուլան:
«Հակառակորդը սկսել է պատրաստվել պատերազմի. նրանք այստեղ ստեղծում են անվստահության մթնոլորտ կառավարության, զինված ուժերի և ոստիկանության նման կարևոր ինստիտուտների նկատմամբ, նաև ստեղծել բարենպաստ պայմաններ Լեհաստանի տարածքում հնարավոր ագրեսիայի համար», – հայտարարել է Կուկուլան։
Հիշեցնենք՝ այսօր՝ երկրորդ անգամ վերջին 24 ժամվա ընթացքում, հարձակման է ենթարկվել Ուկրիանա գնացող Վարշավա-Լյուբլին երկաթգիծը. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ տեղի ունեցածը դիվերսիայի արդյունք է։


