07 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիտվան ՌԴ-ին բողոքի նոտա է հղել՝ դատապարտելով նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը

Լիտվան ՌԴ-ին բողոքի նոտա է հղել՝ դատապարտելով նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը

Լիտվան Ռուսաստանին նոր բողոքի նոտա է հղել՝ դատապարտելով Ուկրաինայի վերջին հրետակոծությունը և նշելով Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված վնասը․ գրում է lrt.lt-ը՝  Լիտվայի արտաքին գործերի նախարարությանը հղումով։

Նոտայում նշվում է, որ նոյեմբերի 14-ին Ռուսաստանի կողմից Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը զգալի վնասել է շինությունը, ինչը Վիլնյուսը համարում է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում։

«Նոյեմբերի 14-ի հարձակման ժամանակ ռուսական հրթիռը հարվածել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը։ Սա Վիեննայի կոնվենցիայի և դիվանագիտական առաքելությունների անձեռնմխելիության կոպիտ խախտում է։ Լիտվան իր լիակատար համերաշխությունն է հայտնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը և ադրբեջանական դիվանագիտական համայնքին», – հայտարարել է Լիտվայի ԱԳՆ-ն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ