
Վերականգնել «Ստամբուլյան գործընթացն» ու գործակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ․ ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Զելենսկին
Թուրքիան կարող է պահպանել հարաբերությունները միաժամանակ թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը մեջբերել է Риа Новости գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին և Անկարայի պաշտոնական աղբյուրներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թուրք գործընկերոջը հանդիպել է այսօր՝ նոյեմբերի 19-ին։
Երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ որոշ դետալներ ներկայացրել է Թուրքիայի առաջնորդը։ Ըստ Էրդողանի՝ հակամարտող Ուկրաինայի ղեկավարին կոչ է արել վերականգնել բանակցության «Ստամբուլի գործընթացն» ու գործակցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար։
Իր հերթին Զելենսկին ասել է, որ ցանկանում է մինչև տարեվերջ վերականգնել գերիների փոխանակման գործընթացը։ Նաև ավելացրել է, որ բանակցային գործընթացում բոլոր նախաձեռնություններն ու գործողությունները պետք է ուղղված լինեն արժանապատիվ խաղաղության և անվտանգության ապահովմանը։


