
Ի՞նչ վճիռներ կայացվեցին Բագրատ սրբազանի և 17 աջակիցների գործով այսօրվա դատական նիստին
Այսօր ընթանում է դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների գործով հերթական դատը։
Ի՞նչ վճիռներ կայացվեցին այսօր՝
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ նոյեմբերի 25-ից կկիրառվի տնային կալանք և երկրից բացակայելու արգելք։
Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։
Գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի։ Այն փոխարինվեց բացակայելու արգելքով և գրավով։
Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը ևս փոխվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրեց տնային կալանքը և նշանակեց վարչական վերահսկողություն և բացակայելու արգելք։
Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը չփոխվեց. նա կմնա կալանքի տակ ևս 3 ամիս։
Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքը վերացվեց։ Դատարանը, հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը, որոշեց այն փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն 500 հազար դրամ գրավով։
«Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ:


