01 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժողովուրդը հոգնել է նախկին-ներկա խոսույթից. Փաշինյանը պատասխանել է հարցերին

Ժողովուրդը հոգնել է նախկին-ներկա խոսույթից. Փաշինյանը պատասխանել է հարցերին

Կառավարության հերթական նիստ ու հերթական բացահայտումներ. մինչ տարբեր մարզերից հնչում են ահազանգեր, թե մի քանի տասնյակ դպրոցներ են փակվում, Նիկոլ Փաշինյանը նիստում հայտարարեց, որ այս պահին ավելի քան 300 դպրոց է նորոգվում կամ կառուցվում։

Օրակարգում ընդգրկված էր 39 հարց, 35-ը՝ չզեկուցվող։ Չզեկուցվող հարցերը վերաբերում էին բնակելի տարածքներ նվիրելուն, որպես նվիրատվություն գույք ընդունելուն, անշարժ գույք հետ վերցնելուն, անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելուն, նաև պետական բյուջեի վերաբաշխմանը։

Կառավարության նիստի ավարտից հետո, արդեն ավանդույթի համաձայն, Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նախկին-ներկա եզրույթը, ըստ Փաշինյանի, հոգնեցրել է մարդկանց։

Ռազմագերիներ