
28 օր՝ կալանավայրում․ Ռուբեն Մխիթարյանը խոսել է կատարվածի մասին
Գյումրիի դեպքերի ժամանակ ձերբակալված փաստաբան Ռուբեն Մխիթարյանը երկու օր է՝ ազատության մեջ է:
Նա ցավով է նշում, որ գրեթե մեկ ամիս չի կարողացել զբաղվել մասնագիտական գործունեությամբ, սակայն կալանավայրում հասցրել է գիրք կարդալ: Սոցկայքերից հեռու լինելն էլ օգնել է թարմ մտքերով վերադառնալ: Իր ձերբակալությունը անհիմն է համարում, ասում, որ ոստիկանները տեղյակ են եղել քաղաքապետարանի շենք մուտք գործելու մասին, իսկ հայտնի տեսանյութում պարզապես հանդարտության կոչ էր անում:
Փաստաբան Լիանա Գասպարյանը յուրահատուկ դեպք է համարում Մխիթարյանի ձերբակալությունը. նախ՝ իր գործընկերը բացառապես մասնագիտական դաշտում է եղել, և ապա՝ իրենց գործունեության ընթացքում նման դատական ակտի հետ երբևէ չեն առնչվել:


