
Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի տարածքով. Ղազախստանի էկոնոմիկայի նախարար
Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի տարածքով․ հայտարարել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղին կապահովի Աստանայի մուտքը թուրքական նավահանգիստներ։
«Մենք այժմ գնում ենք Ադրբեջանի միջով դեպի Վրաստանի նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա մուտք գործել Նախիջևան, ապա Թուրքիա, թուրքական նավահանգիստներ»,- նշել է նախարարը։


