
Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված վնասն Ուկրաինայի ՀՕՊ-ի ոչ պատշաճ աշխատանքի արդյունք է․ ՌԴ ԱԳՆ
Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված վնասն Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի ոչ պատշաճ աշխատանքի արդյունք է․ գրում է ТАСС-ը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը հղումով։
Նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայում ադրբեջանական թիրախներին ուղղված «նպատակային հրթիռային հարվածների» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Ռուսաստանի Դաշնությունը խորը ափսոսանք է հայտնել Կիևում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպի կապակցությամբ։
Օրերս Ռուսաստանն Ուկրաինայի դեմ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ է օգտագործել, որոնց հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը:
Ալիևը դատապարտել է հարվածը և նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը և Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ:


