
Մինսկի խումբն իր գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին. ԵԱՀԿ
ԵԱՀԿ-ն ավարտում է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակման գործընթացը։ Այդ մասին հայտնել են ԵԱՀԿ-ից։
«2025 թվականի սեպտեմբերի 1-ին Նախարարների խորհրդի ընդունած թիվ 1/25 որոշման հիման վրա ԵԱՀԿ-ն քայլեր է ձեռնարկում Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները փակելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ փակումը կավարտվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։
«Այս ամսաթվից հետո Մինսկի գործընթացի և դրան կից կառույցների մանդատի շրջանակում իրականացվող բոլոր գործողությունները պաշտոնապես կդադարեցվեն»,- ասվում է հաղորդագրությունում։
ԵԱՀԿ-ն, ինչպես սպասվում է, դեկտեմբերի 1-ին հայտարարություն կհրապարակի՝ պաշտոնապես հայտարարելով փակման մասին։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարվել է այս սեպտեմբերին. պահանջն Ադրբեջանի իշխանություններն են առաջ քաշել՝ որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրման նախապայման։


