31 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան բարդ ընտրության առաջ է կանգնած. Զելենսկին խոսել է հնարավոր խաղաղության մասին

Ուկրաինան բարդ ընտրության առաջ է կանգնած. Զելենսկին խոսել է հնարավոր խաղաղության մասին

Ուկրաինան կանգնած է դժվար ընտրության առաջ՝ կա՛մ կորցնել արժանապատվությունը, կա՛մ կարևոր գործընկերոջը, կա՛մ ընդունել ծանր 28 կետերը. այս մասին իր ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Յուրաքանչյուր ազգի կյանքում գալիս է մի ժամանակ, երբ բոլորը պետք է անկեղծորեն և հանգիստ խոսեն՝ առանց ենթադրությունների, լուրերի, բամբասանքների կամ որևէ ավելորդ բանի. ամեն ինչ այնպես է, ինչպես կա։ Ես միշտ փորձում եմ խոսել ձեզ հետ», – ասել է նա՝ նշելով, որ սա երկրի պատմության ամենադժվար պահերից մեկն է։

Զելենսկին հավելել է, որ իրենք չեն անում ամպագոռգոռ հայտարարություններ և պատրաստվում են հանգիստ աշխատել Միացյալ Նահանգների և բոլոր գործընկերների հետ։

Ռազմագերիներ