27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկլավների կարգավորման աշխարհի փորձն ու Հայաստանը

Անկլավների կարգավորման աշխարհի փորձն ու Հայաստանը

Աշխարհում ամենավիճարկելի, խճճված անկլավային խնդիրն ունեին Բելգիան ու Նիդերլանդները, օրինակ՝ մեկ քաղաքում մի տան պատուհանը կարող է պատկանել Բելգիային, իսկ բակում գտնվող ծառը՝ Նիդերլանդներին։ Բելգիան և Նիդերլանդները ամբողջովին ընդունել են իրար փոքր անկլավները, և դրանք կարգավորվում են տարեկան կամ անհրաժեշտության դեպքում թարմացվող համաձայնագրերով՝ առանց լուրջ հակամարտության կամ սահմանային ճգնաժամերի։

Լեհաստանով ու Լիտվայով շրջափակված Կալինինգրադը ռուսական անկլավ է Եվրոպայի միջնամասում։ Բացառություններից է աշխարհի՝ անկլավային խնդիրները կարգավորելու հարցում։

Ի տարբերություն թվարկված բացառիկ օրինակների՝ աշխարհը հիմնականում փոխանակման սկզբունքով է առաջորդվում։ 

Տարածքների փոխանակման սկզբունքով դասագրքային օրինակ է Հնդկաստանի և Բանգլադեշի միջև տեղի ունեցածը։ 2015 թվականին երկու երկրի մեջ ստորագրվել է պայմանագիր՝ Land Boundary Agreement անունով։ Աշխարհը անկլավների կարգավորման հարցում դրանից բարդ համակարգ չի ունեցել։

Անկալների փոխանակման սկզբունքին 4 տարի առաջ համաձայն էր Նիկոլ Փաշինյանը։ Չորս տարի անց մոտեցումները փոխվել են․ նոյեմբերի 8-ին Փաշինյանը Արծվաշենն ու մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին է գրել։

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել մոտեցման այս փոփոխությունը։

Ռազմագերիներ