10 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ 27 սենատոր կոչ է անում պահանջել Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակումը

ԱՄՆ 27 սենատոր կոչ է անում պահանջել Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակումը

ԱՄՆ քսանյոթ սենատոր՝ սենատորներ Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ և Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերի աջակցությամբ, նամակ է հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը. հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) :

Նամակում կոչ է արվում Թրամփի վարչակազմին կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, նաև ճնշում գործադրել միջազգային դիտորդական առաքելությունների վրա՝ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարությանը հետևելու հնարավորություն ստանալու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Ռազմագերիներ