31 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղություն չի կարող հաստատվել այն երևակայական ընկալմամբ, որ եթե շատ փող ու զենք տանք, Ուկրաինան կհաղթի․ Ջեյ Դի Վենս

Խաղաղություն չի կարող հաստատվել այն երևակայական ընկալմամբ, որ եթե շատ փող ու զենք տանք, Ուկրաինան կհաղթի․ Ջեյ Դի Վենս

Կա մի պատրանք, որ եթե մենք պարզապես ավելի շատ փող, զենք տրամադրենք կամ պատժամիջոցներ սահմանենք, հաղթանակը մոտ կլինի։ Խաղաղություն չի ստեղծվի անհաջողակ դիվանագետների կամ քաղաքական գործիչների կողմից, որոնք ապրում են երևակայական աշխարհում։ Այն կարող են ստեղծել խելացի մարդիկ, որոնք ապրում են իրական աշխարհում․ X-ում գրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Ըստ նրա՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի հիմքում 3 առաջնահերթություն է՝ դադարեցնել արյունահեղությունը՝ պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը, պայմանների ընդունելիությունը թե՛ ՌԴ-ի, թե՛ Ուկրաինայի համար և նվազագույնի հասցնել պատերազմի վերսկսման ռիսկը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը 28 կետանոց ծրագիր է մշակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար։

Ռազմագերիներ