22 Նոյ
2025
3° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում հայ փորձագետները հանդիպել են Հաջիևի հետ

Բաքվում հայ փորձագետները հանդիպել են Հաջիևի հետ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք երեկ մեկնել էին Բաքու, հանդիպել են ադրբեջանցի փորձագետների հետ. հայտնում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը։

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դինամիկայի, երկխոսության խթանման գործում քաղաքացիական հասարակության դերի և մոտ ապագայում իրականացվող համատեղ նախագծերի» վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաստատելու ուղիղ կապ փորձագիտական ​​խմբերի միջև և պլանավորելու փոխադարձ այցելություններ Ադրբեջան և Հայաստան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։

Այցի ընթացքում հայ փորձագետները նաև հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

Ռազմագերիներ