22 Նոյ
2025
3° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարևոր է, որ Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026թ․ խորհրդարանական ընտրությունից հետո. Փաշինյանի ելույթը՝ կետերով

Կարևոր է, որ Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026թ․ խորհրդարանական ընտրությունից հետո. Փաշինյանի ելույթը՝ կետերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում, որին ներկա են գտնվել պետության բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետները, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլք:

Ստորև ներկայացնում ենք ելույթի առանցքային կետերը.

  • Նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի կունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունից հետո. դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքն ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում:
  • Ինչո՞ւ նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն:
  • Հանրային համերաշխություն կարող է ձևավորվել այն պարագայում, երբ պետության երկարաժամկետ տեսլականի շուրջ կա ընդհանրական պատկերացում, իսկ բանավեճը տեղի է ունենում այդ ռազմավարության իրականացման ճանապարհների ու մեթոդների կամ այդ մեթոդների առավել արդյունավետ կիրառման մասին։
  • Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը։ Սա, ընդ որում, վերաբերում է թե՛ արտաքին և թե՛ ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին:
  • Ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս։ Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ և սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը:
  • Մեր պատմության վերջին 500 տարվա մեծ մասում, երբ մեր ապրելու կանոնները որոշել են օտար պետությունները, որտեղ մենք եղել ենք հպատակի, և ոչ թե իրավատեր քաղաքացու կարգավիճակում:
Ռազմագերիներ