27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք թե՛ ադրբեջանցիների այցի, թե՛ Բաքվում Հաջևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել ենք գերիների հարցը․ Նաիրա Սուլթանյան

Մենք թե՛ ադրբեջանցիների այցի, թե՛ Բաքվում Հաջևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել ենք գերիների հարցը․ Նաիրա Սուլթանյան

Մենք թե՛ ադրբեջանցիների այցի, թե՛ Բաքվում Ադրբեջանի նախագահի օգնական Հաջևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել ենք գերիների հարցը․ այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց Բաքու այցելած Նաիրա Սուլթանյանը։

«Ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր, հատկապես՝ պարոն Հաջիևի առաջ նստած։ Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրներն արագ կլուծվեն»,- ասաց նա։

Սուլթանյանը նշեց, որ հստակ և կոնկրետ պատասխան չեն ստացել թվի, մարդկանց անունների և այլնի մասին։

«Բայց այստեղ ՀՀ իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար  ջանքեր են ներդնում, պարոն Հաջիևն էլ, իր հերթին, մեզ հավաստիացրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է»,- ասաց նա։

 

Ռազմագերիներ