
Անհամբեր սպասում եմ Զելենսկիի և Պուտինի հետ հանդիպմանը. Թրամփ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Մոսկվա՝ բանակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մինչդեռ բանակի նախարար Դեն Դրիսկոլը շփումներ կունենա ուկրաինական կողմի հետ. այս մասին հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում:
Նրա խոսքով՝ ավելի վաղ ներկայացված 28 կետանոց ծրագիրը լրաշակվել է՝ ներառելով Ռուսաստանի և Ուկրաինայի առաջարկները. կողմերը դեռևս համաձայնության չեն գալիս մի քանի կետի շուրջ։
Թրամփը նաև նշել է, որ ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ, սակայն դա տեղի կունենա այն դեպքում, երբ բանակցությունները հասնեն վերջնական փուլի:


