
Պատերազմի հետ կապված մի բան կա՞, որ որևէ մեկը չգիտի. Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է եկեղեցուն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին և մի շարք այլ հարցերի, որոնք ABC Media-ն ներկայացնում է կետերով.
- Որպես պետության ղեկավար՝ հաստատակամորեն և վճռականությամբ ողջունում եմ կաթողիկոսին ուղղված եպիսկոպոսների հայտարարությունը՝ ազատել վեհարանը Արշակ Սրբազանից: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում։
- Ես ունեմ շատ մեծ վստահություն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Համոզված եմ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի:
- ՀՀ պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է ՀՀ-ում գործող բազմաթիվ ստվերային ոլորտների ապաստվերայնացման հաշվին:
- Մենք պետք է գնանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման ճանապարհով, և ես ողջունում եմ ցանկացածի պատրաստակամությունը այդ բարենորոգման ճանապարհով անցնելու համար:
- Երկխոսությունը նրա համար է, որ ադրբեջանական և հայկական խոսույթում բան փոխվի. 35 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի երկու հանդիպման արդյունքում չի կարող փոխվել
- Ես քաղաքական առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե ընդունել եմ:
- Պատերազմի հետ կապված մի բան կա՞, որ որևէ մեկը չգիտի: Էդ որ ասում եք՝ քրեական գործեր և այլն, ձեր կարծիքով՝ քրեական գործերի մեջ ավելին կա՞, քան հանրությունը գիտի:


