25 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քանի դեռ Զելենսկին նախագահ է, նա չի համաձայնի տարածքներ զիջել խաղաղության դիմաց․ Երմակ

Քանի դեռ Զելենսկին նախագահ է, նա չի համաձայնի տարածքներ զիջել խաղաղության դիմաց․ Երմակ

Քանի դեռ Զելենսկին նախագահ է, նա չի համաձայնի տարածքներ զիջել խաղաղության դիմաց․  The Atlantic-ի լրագրող Սայմոն Շուստերին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածքներ կզիջենք։ Նա չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ոչ ոք չի կարող դա անել, եթե չի ցանկանում հակասել Ուկրաինայի սահմանադրությանը և ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարել է Երմակը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է քննարկել միայն այն, թե որտեղով է անցնելու հակամարտող կողմերի կողմից վերահսկվող տարածքները սահմանազատող գիծը։ «Այժմ մենք իրատեսորեն կարող ենք քննարկել միայն շփման գծի հարցը»,- ասել է Երմակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան համաձայնել է ամերիկյան կողմի առաջարկած խաղաղության ծրագրի պայմանների մեծ մասին։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը սկզբնական 28 կետից կրճատվել է մինչև 22։ Սակայն տարածքային և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերը մնացել են չլուծված. Զելենսկին, ինչպես սպասվում է, դրանք կքննարկի Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

 

 

Ռազմագերիներ