26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարդան Ղուկասյանին մեղսագրվող կաշառքի գործը կգնա դատարան. նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում․ փաստաբան

Վարդան Ղուկասյանին մեղսագրվող կաշառքի գործը կգնա դատարան. նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում․ փաստաբան

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղասգրվող կաշառքի գործի քննությունն ավարտվել է. մեղադրանքի ապացուցման դեպքում նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

ABC Media-ի հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նոյեմբերի 26-ին է իրենց տրամադրել նյութերը, որոնց ծանոթանալու համար տրվել է ընդամենը երկու օր ժամկետ, ինչն ակնհայտորեն բավարար չէ։ Բացի այդ, դրանց ամբողջությամբ չծանոթացած՝ օրենքի խախտմամբ գործն ուղարկվել է դատարան:

Հայրապետյանը հաջորդ աբսուրդը  համարում է այն, որ Վարդան Ղուկասյանը, իբրև թե, Հենրիկ Գասպարյանի և Սևակ Գոմցյանի հետ իրականացրել է ինչ-որ հանցավոր գործողություն։ Բայց Սևակ Գոմցյանի ու Հենրիկ Գասպարյանի մասով ապացույցները բավարար չեն, որ գործն ուղարկվի դատարան:

«Մինչև ծանոթանալու պահը նյութերի մեջ չկա գեթ մի խոսակցություն, որով պարոն Ղուկասյանը որևէ մեկից որևէ կաշառք պահանջած լինի»,- ասաց Ղուկասյանի պաշտպանը:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ կաշառատուն ընդունել է իր մեղքը, Հայրապետյանը պատասխանեց. «Այն կաշառատուն է ընդունել իր մեղքը, որը երբևէ Վարդան Ղուկասյանին չի տեսել և չի զրուցել նրա հետ»:

Պաշտպանը մատնանշեց ուշագրավ երկու հանգամանք․ նախ՝ որևէ մեկը կաշառք չի տվել (խոսքը համաձայնության մասին է), երկրորդ՝ անձը, որ «ընդունել» է մեղքը, հիմա քրեակատարողական հիմնարկում չէ:

Ըստ Հայրապետյանի՝ ցուցմունք տալու պատճառը նույնպես պարզ է։ «Հիմա եթե քրեակատարողական հիմնարկում հայտնվելու հեռանկարը չլիներ, ինքն այդ բովանդակությամբ ցուցմունք կտա՞ր արդյոք. սա է հարցը,- հավելեց մեր զրուցակիցն՝ ընդգծելով,- Իրավապահները կալանքը շարունակում են կիրառել որպես ճնշման միջոց, որ մարդկանցից ցուցմունքներ կորզեն»:

Ռազմագերիներ