25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրա ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք. Աբրահամյան

Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրա ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք. Աբրահամյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, որը հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է Հայաստանի իշխանության տրամադրությունից: Facebook-ում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրան հասնելու ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք, պղծում արժեքներ և նվաստանում մինչև վերջ: Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգության ապահովման նկատմամբ վստահություն հայտնող ամերիկացի դիվանագետն, օրինակ` իր ընտանիքի անդամների, հարազատների կամ պարզապես հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը կվստահե՞ր «ԻԳԻԼ» կամ «Ալ-կաիդա» ահաբեկչական կազմակերպություններին: Ադրբեջանը որպես պետություն իր բնույթով, մարդկության դեմ գործած հանցագործություններով չի զիջում ահաբեկչական միավորումներին և ըստ այդմ, դեսպանի արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են և մեծ վնաս են հասցնում և´ բանակցային գործընթացին, և´ ԱՄՆ-ին որպես միջնորդի»,-գրել է Աբրահամյանը։